ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք իրենց ագրեսիվ, լկտի պահեցին և բոլորը միանգամից պառկեցին նրանց տակ․ Պուտին

Ռուսաստանը երբեք չի բաժանել ռուսներին և ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուրալվագոնզավոդի» աշխատողների հետ զրույցում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ուզում եմ ուղիղ ասել՝ ինչպես եղել է։ Դա բոլորը գիտեն. մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել Է Պուտինը։


Նա նշել է, որ Ուկրաինայում ապրողների ճնշող մեծամասնությունը և Ռուսաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը միշտ էլ կարծել են, որ դրանք իրականում նույնն են:


Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ հակառուսական տրամադրություններն Ուկրաինայում արմատավորված են պատմության մեջ:


«Հայրենական մեծ պատերազմից հետո այդ ազգայնական և նացիստական տարրերի մի մասը, որոնք համագործակցում էին Հիտլերի հետ, փախան արտերկիր։ Նրանք վազեցին Նահանգներ, Կանադա, և նրանց վրա մեր հակառակորդը խաղադրույք է կատարել»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ հակառուսական տրամադրություններ ունեցող մարդիկ Ուկրաինայում իշխանության են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։


«Նույնիսկ կարեւոր չէ, թե ինչ ազգանուն է ունեցել այս կամ այն նախագահը։ Նրանք իրենց ագրեսիվ, լկտի պահեցին եւ բոլորը միանգամից պառկեցին նրանց տակ»,- ընդգծել է պետության ղեկավարը։