ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառլսոնը ցույց է տվել՝ ինչպես են ռուսներն ապրում պատժամիջոցների պայմաններում
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը, ով Մոսկվա էր այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու համար, գնահատել է «Вкусно — и точка» արագ սննդի ռեստորանի (նախկին McDonald 's) ուտեստները: Տպավորություններով նա կիսվել է իր կայքում հասանելի տեսանյութում։
Կառլսոնը խոստովանել է, որ իրեն հետաքրքրում էր, թե ինչպես են պատժամիջոցները ազդել Ռուսաստանում արևմտյան արտադրանքի որակի վրա: Ցանցի ռեստորաններից մեկում նա պատվիրել է չիզբուրգեր, մեծ չափաբաժին կարտոֆիլ ֆրի, մեծ բաժակ Կոլա և շոկոլադե տորթ։
«Դե ինչ, դա հիանալի է»,- գովել է լրագրողը կարտոֆիլ «Вкусно — и точка»-ն: Կառլսոնը նաև բարձր գնահատեց չիզբուրգերը: Շոկոլադե տորթը լրագրողը տեսանյութում չի փորձել, սակայն նշել է, որ այն շատ հաճելի բուրում։
«Ահա թե որքան արժե Մոսկվայում՝ 647 ռուբլի։ Դա ուղիղ 7 դոլար է: Ես պարզապես չէի կարող դիմադրել», - ավելացրեց նա:
«Ես չեմ ասում, որ մեկը մյուսից լավն է։ Ես պարզապես փորձում եմ փոխանցել. եթե [ԱՄՆ պետքարտուղար] Էնթոնի Բլինքենը ջնջի քո երկիրը քաղաքակիրթ աշխարհից, ինչպե՞ս ես ապրելու պատժամիջոցների պայմաններում։ Ոչ վատ», - եզրափակել է Կարլսոնը։
Ամերիկացի լրագրողն այցելել է նաև ռուսական «Աշան»: Նա նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մթերքներն իրեն չորս անգամ ավելի էժան են արժեցել, քան ԱՄՆ-ում, եւ խոստովանել է, որ դա իրեն զայրացրել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Շոլցի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան-Բլինքեն հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հրապարակվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...