Քաղաքականություն

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահի դեմ քրեական դատավարությունը կսկսվի մարտի 25-ին

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահի դեմ քրեական դատավարությունը կսկսվի մարտի 25-ին
ԱՄՆ պատմության մեջ նախկին նախագահի դեմ առաջին քրեական դատավարությունը կսկսվի մարտի 25-ին։ Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի դիմումը՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին…

ԱՄՆ պատմության մեջ նախկին նախագահի դեմ առաջին քրեական դատավարությունը կսկսվի մարտի 25-ին։ Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի դիմումը՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին ֆինանսական խարդախության մեղադրանքով գործը կարճելու վերաբերյալ։


Թրամփի փաստաբաններն այսօրվա նիստի ժամանակ պնդել են, որ գործը կարճվի կամ հետաձգվի։ Փաստաբանների կարծիքով՝ Նյու Յորքի դատարանում արդար դատավարություն չի անցկացվի, իսկ երդվյալ ատենակալները անաչառ չեն լինի։


Բացի այդ, Թրամփի ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքի ֆոնին դատավարությունը կազդի փրայմերիզների վրա և կխանգարի ընտրական գործընթացին։


Դատավորը մերժել է պաշտպանական բոլոր փաստարկները։


Թրամփը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հայտարարել է, որ հանցագործություն չի կատարել։


Քննիչների տվյալներով՝ 2016 թվականի ընտրություններից առաջ Թրամփը փաստաբանի միջոցով 130 հազար դոլար է վճարել Սթորմի Դենիելսին, որպեսզի վերջինս լռի իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին։


Վճարումն անօրինական չէր, բայց այն նախատեսված էր որպես վճարում Թրամփի կողմից փաստաբանին իրավաբանական ծառայությունների համար: Նյու Յորք նահանգում դա համարվում է հաշիվների կեղծում։


Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել 2018 թվականին խարդախության գործով։ Թրամփին, որն այն ժամանակ նախագահ էր, մեղադրանք չի առաջադրվել։


Նյու Յորքում կքննվի նախկին նախագահի դեմ հարուցված չորս քրեական գործերից առաջինը։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250