Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գերի ընկնելու հավանականություն չկա. Ներքին Հանդի վարչական ղեկավար
Ներքին Հանդում, նախօրեին տեղի ունեցած կրակողներից հետո, այսօր արդեն կյանքը վերադարձել է բնականոն հուն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասել է, որ ամեն բան նորմալ է, անգամ դպրոցն է վերաբացվել։ «Դպրոցը երեկ չգործեց, իսկ այսօր արդեն գործում է»։
Այն մասին, որ գյուղը 3 կողմերից շրջափակման մեջ է, որ գյուղի եկեղեցին, գերեզմանները, խմելու ջրի ակունքները, բարձրունքները և ձորերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ՝ Բաղդասարյանը խոսել չցանկացավ։ «Էդ առումով բան չի փոխվել, այս իրավիճակը երեկ էլ կար, դրա առաջին օրն էլ։ Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ վաղը էլի կրակոցներ չեն լինի, կամ գերի ընկնելու հավանականություն չկա, բայց դե ապրում ենք»։
Հարցին, թե արդյոք գյուղի բնակիչները չեն արտագաղթում՝ Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց։ «Ոչ մեկ չի գնացել, բոլորը տեղում են»։
Նմանատիպ հոդվածներ
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Jul...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...
ՍԱՏՄ-ն` «Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ առաջացած աղմուկի վերաբերյալ
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ»...