Մոտ ապագայում հնարավոր է ռուս-էստոնական սահմանը փակվի. նախազգուշացում
Էստոնիայի ոստիկանության վարչությունը նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին մոտ ապագայում ռուս-էստոնական սահմանի հնարավոր փակման մասին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանը կարող են փակել «միգրացիոն ճնշման» պատճառով:
«Վերջին շաբաթներին Ռուսաստանը միտումնավոր Էստոնիայի սահման է ուղարկել մի խումբ օտարերկրացիների, որոնք Եվրամիություն մուտք գործելու օրինական իրավունք չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էստոնիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ ստիպված կլինեն փակել սահմանը, ինչպես արվեց Ֆինլանդիայում, եթե «այդ գործունեությունը շարունակվի»: Նաև նշվում է, որ սահմանը հատողները, հնարավոր է, չկարողանան հետ վերադառնալ նույն երթուղով։