Ինչու է Լատվիայի ԱԳՆ-ն կանչել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին
Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Լատվիայում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին ՝ կապված ՌԴ ՆԳՆ-ի կողմից լատվիացի որոշ նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ:
Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Էստոնիայի պետքարտուղարի նկատմամբ: Նրանք հետախուզվում են խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի, «Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։
Բացի այդ, նույն մեղադրանքներով հետախուզում է հայտարարվել Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Jul...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...