Հայտնի է` հունվարին կարմիր գծերի համար համայնքային բյուջե որքան գումար է մուտքագրվել. մանրամասներ
2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի` բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ) , օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։
Ստացվում է, որ Երևան քաղաքի «Ա» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 529 355 000 դրամ։
Միաժամանակ «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան կատարվել է 3500 վճարում (1 տարին՝ 24000 դրամ), ամսական՝ 430 վճարում (1 ամիսը՝ 4000 դրամ) , շաբաթական՝ 93 (1 շաբաթը՝ 2000 դրամ), օրական՝ 312 վճարում (1 օրը՝ 1000 դրամ):
Այսինքն` Երևանի «Բ» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 86 218 000 դրամ։ Ընդհանուր առմամբ կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 615 573 000 դրամ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
20-ից ավել թունավորման դեպքերից հետո ինչո՞ւ չի կասեցվում Juli’s-ի գործունեությունը. մանրամասներ
Երեկվանից տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Պուշկինի 39 հասցեում գտնվող Jul...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...