Զnhված Գագիկ Մանուկյանը մասնակցել է և քառօրյա, և 44-օրյա պատերազմներին․ ունի 3 երեխա

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982թ. ծնված) Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրից էր:


ArmLur.am-ը կապ հաստատեց Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով.


«Կենսուրախ, շատ ուրախ մարդ, ընկերասեր, հարազատասեր, մեծ ազգի տղա, միայն լավը կարող ենք ասել իր մասին: Ինքը մեր Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանել ա արդեն երկար տարիներ, մասնակցել է և՛ քառօրյա պատերազմին և՛ 44-օրյա պատերազմին»:


Գագիկ Մանուկյանը 42 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա՝ 1 տղա 2 աղջիկ:


«Մի աղջիկը ուսանող է, մյուս 2 երեխաները դպրոցական են»-ասաց նա:


Արտակ Թովմասյանի խոսքով՝ Գագիկը հայրենասեր, հասարակության հարգանքը վայելող, շրջապատի կողմից սիրված, շատ լավ մարդ էր: Սոցիալապես նորմալ վիճակում էին ապրում իրենք: Նա աշխատել էր նաև Վահագնի թաղամասում որպես այգեպան:


NEWS.am-ին վարչական շրջանի ղեկավար Արտակ Թովմասյանը պատմեց․


«Մի քանի անգամ մեկնել է դիրքեր, պահպանել հայկական դիրքեր։ Եթե նա մեկնում է կամավոր պահելու մեր սահմանները, դա արդեն խոսում է իր մարդկային և հայրենասիրական արժեքների մասին։ Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։



Քաղաքականություն