ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդպիսի միջադեպեր եղել են ու լինելու են. մեր ԶՈՒ-ն պետք է միշտ պարաստ լինի ցանկացած սադրանքի ու հարձակման. ՔՊ պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է՝ այն իրավիճակը, որ այսօր եղել է Ներքին Հանդում, եղել է ու լինելու է։
«Ուղղակի պետք է դրանք հասցվեն նվազագույնի, դրա համար մի շարք աշխատանքներ են պետք, ինչը արվում է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ նման դեպքերը չվերածվեն էսկալացիայի։
Նա կարծում է, որ ՊՆ-ում ծառայողական քննություն կիրականացվի՝ ինչպե՞ս առաջացավ այս սադրանքը, ինչի՞ պատճառ էր այս ամենը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան-Բլինքեն հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Շոլցի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...