ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ խուճապ կա, որ Վարդենիսն ուզում են դատարկեն․ Վարդենիսի բնակիչ

Ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դատարկեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։


«Եթե այդպիսի բան չկա, թող հանրային կերպով հանդես գան, ժողովրդին հանգստացնեն։ Ինչ տարել են Վարդենիսից՝ մորգը, սանեպիտկայանը, թող հետ բերեն, հիմա էլ պասպորտսեղանն են ուզում տանեն։


Ինչ կա թող թողնեն տեղում, իսկ տարածը վերադարձնեն, եթե չէ, ուրեմն հաստատ ուզում են իրականցնեն այդ ծրագիրը։ Ժողովրդի մեջ խուճապ կա, իսկ իրենք այնտեղ հանգիստ նստած են։ Կամ իրենց անվտանգությունը լավ չի աշխաtում, կամ էլ հակառակը՝ լավ աշխատում է, բայց իրենց մեկ է:


Մենք չենք ուզում քաղաքականaցնել այս հարցը, եկել ենք մեր պահանջը ներկայացնենք։ Նիկոլը ի՞նչ է անում, նրացից ազատվելու համար ընտրեցինք Նիկոլին, հիմա՝ ի՞նչ է անում, Վարդենի՞սն է դատարկում։ Գյուղերը արդեն դատարկում են, ամեն գյուղում 50 փակ դուռ ցույց կտամ»,- ասաց Վարդենիսի բնակիչներից մեկը։


Հիշեցնենք, որ առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ:


Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։


Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։


Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն