Քաղաքապետը՝ Վարդենիսում ստեղծված լարված իրավիճակի մասին
Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել են ակցիան։ Այս մասին Aysor.am-ին ասել է Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։
«Ժողովուրդը փակել էր ճանապարհը, հիմա բացել են, սպասում ենք մեր մարզպետը գա, խոսենք բոլոր հարցերի մասին, լսենք պատասխանները։ Մեր ժողովուրդը համեստ, ակուրատնի ժողովուրդ է, իրենց հարցերը կտան, մարզպետը կպատասխանի, կվերջացնենք»,- նշել է Խաչատրյանը։
Նա վստահեցրել է, որ այս պահին Վարդենիսում փակ ճանապարհ չկա։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին դուրս եկել։
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիսում լարված իրավիճակ է, բնակիչները ճանապարհ են փակել։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերում 09:30-ի դրությամբ․ ՊՆ
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...