Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի՝ տեղաշարժով կոտրվածքով։
Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ արտիստն ընկել է երեկ կեսօրին մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում զբոսանքի ժամանակ։ Նրան շտապօգնություն են կանչել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում։