ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ երկու պատանդ է սպանվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևը՝ «Ալ-Քասամ բրիգադները», հայտնել է, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում երկու պատանդ է սպանվել, եւս ութը վիրավորվել են։ Այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը խումբը ուղարկել է լրատվամիջոցներին։
«Տուժածների վիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում՝ նրանց պատշաճ բուժում չցուցաբերելու անկարողության պատճառով։ Իսրայելը ողջ պատասխանատվությունն է կրում վիրավորների կյանքի համար՝ շարունակվող ռմբակոծության լույսի ներքո», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի վերջին մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ է արձակել հարյուրից ավելի պատանդների՝ Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների, մոտ 240 պաղեստինցի բանտարկյալների հանձնման դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել զորակոչի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հ...
Ռուսաստանը հավաքագրել է Նեպալի մինչև 15 հազար քաղաքացու՝ Ուկրաինայում կռվելու համար. CNN
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավաքագրել է Նեպալի մոտ 15 հազար քաղաքացիների՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակ...