Ռուսաստանը հավաքագրել է Նեպալի մինչև 15 հազար քաղաքացու՝ Ուկրաինայում կռվելու համար. CNN
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավաքագրել է Նեպալի մոտ 15 հազար քաղաքացիների՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով «բազմաթիվ աղբյուրներ»։ Այս մասին գրում է Meduza–ն:
Ամերիկյան հեռուստաալիքը, ի թիվս այլ բաների, մեջբերում է երկրի նախկին արտգործնախարար Բիմալա Ռայ Պաուդյալի հայտարարությունը, ով պնդում է, որ ներկայումս Ռուսաստանի կողմից առաջին գծում կռվում է 14-ից 15 հազար նեպալցի։
CNN-ի փոխանցմամբ՝ Նեպալի քաղաքացիները, ովքեր ցանկանում են միանալ ռուսական բանակին, երկիր են մտնում տուրիստական վիզայով, իսկ ՌԴ կառավարությունը նրանց առաջարկում է ամսական երկու հազար դոլար աշխատավարձ և ՌԴ քաղաքացիության արագ գրանցում։
Նեպալի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ երկրի մոտ 200 քաղաքացիներ կռվում են Ռուսաստանի կողմից, որոնցից առնվազն 13-ը զոհվել են ռազմաճակատում։ Միաժամանակ տեղեկություններ կան, որ մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած, ևս չորսը գտնվում են ուկրաինական գերության մեջ։
Mediazona-ն ստուգել է CNN-ի տվյալները՝ օգտագործելով ԱԴԾ սահմանային ծառայության տվյալները: Նրանք հաստատում են Նեպալից Ռուսաստան մուտք գործող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը, բայց ոչ այնքան, որքան ասում են CNN-ի աղբյուրները։
Ըստ ԱԴԾ-ի՝ 2022 թվականին Ռուսաստան է մուտք գործել ընդամենը 72 նեպալցի զբոսաշրջիկ, իսկ 2023 թվականին՝ արդեն 1039։ Հիմնական մասը ժամանել է 2023 թվականի չորրորդ եռամսյակում՝ երեք ամսում ավելի քան 700 մարդ։
2023 թվականի դեկտեմբերին Նեպալը խնդրել է Ռուսաստանին դադարեցնել իր քաղաքացիներին պատերազմի համար հավաքագրելը։ Այնուհետեւ երկրի ԱԳՆ-ն պնդեց, որ վեց նեպալցի է զոհվել Ուկրաինայի պատերազմում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նեպալի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին աշխատանքի թույլտվության տրամադրումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել զորակոչի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հ...
Հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ՌՈ–ն՝ Կապանում սահմանային միջադեպի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...