Թրամփը նշել է` ինչը կարող է փրկել ԱՄՆ-ին թմրանյութերի համաճարակից
Միացյալ Նահանգները կարող է հաղթահարել թմրանյութերի համաճարակը միայն թմրավաճառների համար մահապատիժ սահմանելով, այլ միջոցներով խնդիրը չեն լուծի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Յուրաքանչյուր թմրավաճառ իր կյանքում սպանում է առնվազն 500 մարդու: Մինչև մահապատիժ չլինի, այս խնդիրը չի լուծվի, դուք ուղղակի խաբում եք ինքներդ ձեզ»,- ասել է նա։
Միաժամանակ, Թրամփի խոսքով, ինքը վստահ չէ, որ ԱՄՆ-ի բնակչությունը պատրաստ է նման քայլի։
«Մենք վերածվում ենք թմրանյութերով լեցուն երկրի, ԱՄՆ-ում թմրանյութերի օգտագործումը հասել է աննախադեպ մակարդակի»,- համոզված է նա։
Թրամփը պատմել է, թե ինչպես է ժամանակին խոսել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ այս թեմայով։ Նա նշել է, որ Սի Ցզինպինը վստահեցրել է իրեն, որ Չինաստանում նման խնդիր չկա։ «Շատ տարիներ առաջ թմրանյութերը չափազանց տարածված էին Չինաստանում: Բայց հետո նրանք մահապատիժ սահմանեցին թմրավաճառների համար: Եվ հենց որ նրանք դա արեցին, ամեն ինչ դադարեց», - բացատրել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Իրավիճակը՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերում 09:30-ի դրությամբ․ ՊՆ
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...