Ձևավորել ենք աջակցության ծրագրեր․ Ժաննա Անդրեասյան
«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության հետևյալ ծրագրերը․
բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։ Մեկնաբանությունում կդնեմ հայտ ներկայացնելու մանրամասները ներկայացնող հղումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել.
«Հաջողություն եմ մաղթում ատեստավորմանը մասնակցել պատրաստվողներին»:
Նմանատիպ հոդվածներ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
Հայտնի է՝ երբ կհատկացվեն Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝Էդ...