Վրաստանի նոր վարչապետն իր առաջին այցը կկատարի Բրյուսել
Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցն արդեն ծրագրված է. նպատակակետը կլինի Բրյուսելը։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
«Իմ առաջին արտասահմանյան այցը Բրյուսել արդեն պլանավորված է փետրվարի 20-21-ը, և դա վերաբերում է և՛ Եվրամիությանը, և՛ ՆԱՏՕ-ին, և օրակարգը նույնպես որոշված է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան վստահություն է հայտնել վարչապետ Կոբախիձեին և նրա կառավարությանը, որում փոխվել է միայն պաշտպանության նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։ Աղբյուր...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...