ՌԴ-ն ՀՀ-ին կոչ է անում հրապարակային հարձակումների փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում տիրող վիճակի քննարկում
Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում տիրող վիճակի քննարկում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և որպես ռազմաքաղաքական միավորում՝ դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակում բնականոն և լիարժեք աշխատանքի։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները առայժմ իսկապես հեռվացած են դրանից: Կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկում քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,- ասել է դիվանագետը։
Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Մայիսին Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չի մասնակցել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Սեպտեմբերին Հայաստանը փրկարարներ չի ուղարկել ՀԱՊԿ երկրների զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերին Բելառուսում, իսկ մինչ այդ Հայաստանի իշխանությունները աննպատակահարմար էին համարել ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետության տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...