Իրանի ԱԳՆ-ն Բաղդադի վրա ԱՄՆ-ի հարվածն ահաբեկչություն է որակել

Բաղդադի արևելյան շրջաններին ԱՄՆ-ի ռազմական հարվածը ահաբեկչական գործողություն է, որը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, ում խոսքերը մեջբերված են գերատեսչության պաշտոնական կայքում, գրում է ТАСС–ը:


Ինչպես ընդգծել է դիվանագետը, Թեհրանը «խստորեն դատապարտում է Իրաքի տարածքում ամերիկյան կառավարության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է դիմադրության ուժերի մի քանի ներկայացուցիչների մահվան», այդ թվում՝ Աբու Բաքիր աս-Սաիդինի, որը «ահաբեկչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ» պայքարի բարձրաստիճան ղեկավարներից մեկն է»:


Քանանիի խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և «վտանգ են ներկայացնում միջազգային անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը»։


Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը փետրվարի 7-ին հայտնել էր, որ ամերիկյան զորքերը «միակողմանի հարված են հասցրել Իրաքին», որի արդյունքում շիայական «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը, որը «պատասխանատու է տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ուղղակի պլանավորված հարձակումների համար», սպանվել է: Ըստ Al Hadath հեռուստաընկերության աղբյուրների, զոհը, որը հայտնի է որպես Աբու Բաքիր ալ-Սաիդին, մասնակցել է Հորդանանում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ռազմական օբյեկտի վրա հարձակմանը՝ Սիրիայի սահմանի մոտ, որի հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող և 40-ը վիրավորվել:


Իրաքի զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ-Խաֆաջին Բաղդադի վրա հարվածն անվանել է «բացահայտ ագրեսիա» և Իրաքի ինքնիշխանության խախտում:

Քաղաքականություն