ԱՄՆ–ում հաստատել են, որ ռուսական Իլ-76-ը խոցվել է Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից

ԱՄՆ պաշտոնատար անձինք անանունության պայմանով հաստատել են, որ ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որով փոխանակման նպատակով տեղափոխում էին ուկրաինացի ռազմագերիներին, խոցվել Է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրի օգնությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը, փոխանցում է ТАСС–ը:


Լրատվականի տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանի այդ ահաբեկչությունը, սակայն մասնավոր կարգով նրանք հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Patriot-ի օգտագործման մասին հաղորդագրությունները ճշգրիտ են եղել: Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Patriot-ը, որից խոցվել է Իլ-76-ը, Ուկրաինային տրամադրել է եվրոպական գործընկերը:


Հիշեցնեմ՝ հունվարի 24-ին ուկրաինացիները հրթիռակոծել են օդանավը, ինչի հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամներ, 3 ուղեկցողներ և 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին ռուս ռազմագերիների հետ փոխանակելու համար: