Քաղաքականություն

Թակեր Կարլսոնը երկրորդ անգամ ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց»–ի բազայում

Թակեր Կարլսոնը երկրորդ անգամ ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց»–ի բազայում
Ամերիկացի հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնը երկրորդ անգամ ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, որտեղ արմատականները տեղադրում են բոլոր նրանց անունները, ում համարում են Կիևի…

Ամերիկացի հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնը երկրորդ անգամ ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, որտեղ արմատականները տեղադրում են բոլոր նրանց անունները, ում համարում են Կիևի ռեժիմի հակառակորդ։ Հեռուստահաղորդավարն առաջին անգամ հայտնվել է «Միրոտվորեց»-ում 2023 թվականի հունիսի 8-ին, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել «Ուկրաինայի դեմ հումանիտար ագրեսիայի գործողություններին մասնակցելու» և «սոցիալական նշանակության տեղեկատվության շահարկման» մեջ։ Իսկ Կարլսոնի նոր քարտում նրան անվանում են «ռուսամետ քարոզիչ»։ Լրագրողի դոսյեում նշվում է, որ իր հաղորդումներում նա «քննադատել է Վլադիմիր Զելենսկիին», ինչի համար էլ, փաստորեն, «վճարեց»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Թակեր Կարլսոնը մեկնել է Մոսկվա, ներկա է եղել Մեծ թատրոնի «Սպարտակ» բալետին, շրջել է քաղաքում և հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաքի նկատմամբ իր սիրո մասին։ Իսկ նախօրեին Կարլսոնը տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր Կրեմլը, և ասել էր, որ շուտով հարցազրույց կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250