Սոնա Աղեկյանին ևս զրկեցին մանդատից
Երևանի ավագանու արտահերթ նիստում 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկեց մանդատից։
Քվեարկությունից առաջ նա իր ելույթում ասաց, որ բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր ու պայքարել է քաղաքացու շահերի համար, սակայն նախկինում ոչ մի իշխանություն նրան չի ցանկացել զրկել մանդատից՝ իրենց ուզածով չշարժվելու համար։
«Ավագանու անդամին մանդատից զրկելը թույլ իշխանության քայլ է, թույլ ու վախկոտ իշխանության։ Ես իմ պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով»,– ասաց Աղեկյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ որոշում է կայացվել Սոնա Աղեկյանին զրկել մանդատից ոչ թե բացակայությունների, այլ քվեարկություններին չմասնակցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...