Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարի 12-ին, հետաձգվել է։ Այս մասին X (Twitter) սոցիալական ցանցում հայտնել է Hürriyet թերթի լրագրող Հանդե Ֆիրաթը։
«Պուտինի այցը հետաձգվել է: Պատճառը երկու երկրներում ընտրությունների ժամանակացույցն է և աշխատանքային պարտավորությունները»,- ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի միջև բանակցությունների նախապատրաստումը շարունակվում է։ Կրեմլի խոսնակը չի հաստատել ՌԴ ղեկավարի այցի հետաձգման մասին տեղեկությունը։
«Ժամկետներ չեն հայտարարվել, մենք շարունակում ենք պատրաստվել ամենաբարձր մակարդակով շփումներին, ժամկետները կհամաձայնեցվեն»,- նշել է նա։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է մինչև մարտի 15-ից 17-ը կայանալիք Ռուսաստանում նախագահական ընտրությունները։ Լրատվամիջոցները ամսաթիվ նշել են փետրվարի 12-ը, սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։Աղբյուրն...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...