Տոկիոյում մոտ 120 մարդ հոսպիտալացվել է ձյան տեղումների պատճառով
Ձյան տեղումների պատճառով Տոկիոյում շտապ հոսպիտալացվել է մոտ 120 մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը, որը նաև ղեկավարում է շտապօգնության ծառայությունը։
Վնասվածքների մեծ մասը առաջանում է սառույցի վրա ընկնելու հետևանքով: Տուժածները 4-ից 92 տարեկան են։
Ներկայում Սայտամա, Կանագավա, Յամանասի և Նագանո պրեֆեկտուրաներում 2,4 հազար տնային տնտեսություններ մնում է առանց էլեկտրականության։
Ձյան տեղումների հետևանքների պատճառով Տոկիոյի Հանեդա օդանավակայանում չեղարկվել է 31 չվերթ։ Արագընթաց մայրուղիների մի շարք հատվածներ դեռ մասամբ փակ են, ընդհատումներ ու ուշացումներ կան էլեկտրագնացքների շարժման մեջ։
Երկուշաբթի կեսօրից Կանտո շրջանը, որն ընդգրկում է Տոկիոն և նրա հարևան պրեֆեկտուրաները, տեղի չափանիշներով ենթարկվում է առատ ձյան տեղումների: Տոկիոյի շատ արագընթաց մայրուղիների երթևեկությունը փակվել է, հայտնի Rainbow Bridge-ը ևս փակվել է։ Եղել են նաև էլեկտրագնացքների շարժի ընդհատումներ, չեղարկվել են միջքաղաքային մի քանի ճեպընթաց գնացքներ, իսկ արևմտյան ուղղությամբ գնացքների ուշացումները գերազանցել են 45 րոպեն։