Գործից եկա տուն, զանգեցին, ասացին` երեխաները չկան. պատմում է գետն ընկած աղջիկների հայրը
Ես շատ բաներ չգիտեմ, գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, որ երեխեքը չկան, մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս, ինքն էլ հարցրել է, ասել եմ՝ ես տանն եմ, երեխեքը տանը չեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի հայրը՝ Սարգիս Մարտիրոսյանը։
«Կինս ասաց՝ եթե խաբար լինի, ես կզանգեմ կասեմ։ Ես չեմ սպասել, նստել եմ մեքենան, գնացել եմ այնտեղ։ Փորձում ենք գտնել երեխեքին, ես ուրիշ տվյալ չգիտեմ։ Ասում են՝ տրուբի վրայից երեխեքն ընկել են ցած»,– ասել է հայրը։
Նրա խոսքով՝ որ իրենք ծնունդով Արթիկի Վարդաքար գյուղի են. «Ես հիմա էլ եմ Վարդաքորում ապրում, ընտանիքից բաժանված եմ։ Կինս երկու տարի այստեղ է ապրել, ես ապրում եմ Վարդաքարում, իմ հայրական տանը։ Հիմա Արթիկից ընկերներիս հետ եկել եմ, որ երեխաներին գտնենք»։
Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։
Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը․ դաժան դեպք է․ նոր մանրամասներ
Շատ դաժան դեպք է տեղի ունեցել, բայց մեր վանաձորցիների խելքից է. էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...