Փամբակ գետն ընկած քույրերի հարևանը մանրամասներ է հայտնել
Իրենք Արթիկից են, բայց հիմա Վանաձորում են ապրում, երեխաների մայրը շատ ուշադիր ծնող է, շատ ուշադիր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի հարևանը։
«Հիմա քաղաքապետը, համայնքապետը, դպրոցը, բոլորն իր կողքին են։ Հիմա ծնողի վիճակը շատ վատ է, իրենք վարձով են ապրում։ Մենք իրեն շատ լավ ճանաչում ենք, մոտիկ ենք։ Իր երեխաներից մեկն իմ աղջկա դասարանից է։
Հիմա համացանցում գրում են, թե մայրն անփույթ է եղել, չկա նման բան։ Ես կասկածում եմ, որ գուցե շները հաչել են, դրա համար խողովակի վրայով են անցել գետը։ Այդ տեղը պետք է փակել։ Ինչ–որ մեկն ասել է, որ ձայն են լսել, որ երեխան ասել է՝ «վախ, մամա ջան»։
Սա առաջին անգամ է, որ այդտեղով են գնացել, իրենք միշտ համախմբված կամրջով են գնացել։ Նույնիսկ երբեմն տաքսով են գնում «Օրրան»։
Հիմա պետք է աղոթենք, որ երեխաներին գտնեն, բերեն ծնողին տան։ Հիմ բոլորս էլ շատ վատ վիճակում ենք»,–հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...