Թարմացված տեղեկություններ ՀՀ ավտոճանապարհների վերաբերյալ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։


Ստեփանավանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։


«Մեղրու սար», Շինուհայր-«Զանգեր» և Սիսիան«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։


«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։


Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Քաղաքականություն