Եկել է ժամանակը «ՔՊ»-ին հեռացնել Երևանի քաղաքապետարանից․ Վարդան Ղուկասյան
«Եկել է ժամանակը «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնել Երևանի քաղաքապետարանից»։ Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախկին պատվավաոր նախագահ Վարդան Ղուկասյանը։
«Վաղվանից սկսած մենք բոյկոտում ենք ավագանու բոլոր նիստերը։ Երևանը պիտի գնա նոր ընտրությունների», - ասել է Ղուկասյանը։
Ընդդիմադիր «Հանրային ձայն»-ը 7 մանդատ ունի Երևանի ավագանիում։
Հիշեցնենք՝ վաղը Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու հարցը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառել...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...