Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։
Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։
Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։
Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։Գիշե...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:Այս մասին Հանրային ռա...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramy...