Մի-8 ինքնաթիռ է կործանվել․ բեկորները հայտնաբերվել են Օնեգա լճում
Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՌԴ ԱԻՆ-ից, ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Օնեգա լճում։
«Մի-8 ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են ափից 11 կիլոմետր հեռավորության վրա: Հայտնաբերման վայրում լճի խորությունը 40-ից 50 մետր է: Ստեղծվել է օպերատիվ շտաբ և վթարի հետաքննության հանձնաժողով: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 140 մարդ և 33 տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկային փրկարարական աշխատանքային կենտրոնի՝ մինչև 60 մետր սուզման թույլտվություն ունեցող սուզորդները»,- հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսարևմտյան ավիացիոն փրկարարական կենտրոնին պատկանող Մի-8 ուղղաթիռը դադարել է կապի դուրս գալ կիրակի՝ փետրվարի 8-ին, Օնեգա լճի տարածքում իրականացվող ուսումնական թռիչքի ժամանակ։
Ուղղաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ։ Նշվում է, որ անձնակազմը փորձառու էր և ԱԻՆ-ում աշխատանքի ընթացքում բացմիցս մասնակցել է փրկարարական, որոնողական ու հրդեհաշիջման աշխատանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramyan26...