«Մենք մազով ենք պրծել մահից»․ սառցալեզվակներն ընկել են քաղաքացու վրա

Ավան վարչական շրջանում շենքից կախված սառցալեզվակն ընկել է զբոսանքի դուրս եկած քաղաքացու վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է օգտատեր Լիլիթ Ադիբեկյանը։


«Հարգելի Երևանի քաղաքապետարան, կասե՞ք, ով է պատասխանատվություն կրում քաղաքի շենքերի կտուրներից կախված սառցաբեկորների մաքրման համար։

Այսօր Ավան Դուրյան 29 շենքի սառցաբեկորները թափվել են իմ և իմ շան վրա։ Մենք մազով ենք պրծել մահից և ծանր մարմնական վնասվածքներից պրծել։


Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի սրա համար` հաջորդ մարդու բախտը կարող է իմ նման չբելել և նա պարզապես մահանա երեքհարկանի սառցաբեկորի հարվածից։ Գիտակցում եմ եթե ապրեինք իրավական երկրում ձեզ դատի կտաի` սակայն դա անիմաստ է։


Ուստի հարցս հետևյալն է ` ո՞վ պետք է մաքրի կկտուրների սառցաբեկորներն ու ինչո՞ւ չի մաքրում»,- գրել է նա իր էջում:




Քաղաքականություն