Ջրանցքն ընկած մեքենայում գտնվող երեխաներից մեկը մահացել է․ Դաղստան
Հիվանդանոցում մահացել է նախօրեին Մախաչկալայում ջրի տակ անցած «Պրիորայից» փրկված 10-ամյա տղան։
Ինչպես հայտնել է մանկական կլինիկական հիվանդանոցի հերթապահ բժիշկ Մագոմեդ Աբդուլաևը՝ վթարից հետո հոսպիտալացված երեխաներից մեկը մահացել է, երկրորդը՝ «ծանր վիճակում՝ ապարատային շնչով»:
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը մանրամասնել է, որ մահացել է 10 տարեկան տղա. նրա սիրտը մի քանի անգամ կանգ է առել:
Նախօրեին Մախաչկալայում դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ MMA մարզիչը մարզման էր տանում իր սաներին (10, 12 և 14 տարեկան), սակայն կորցրել է կառավարումը և մեքենան դուրս է թռել ջրանցքը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց օգնության են հասել հոգատար անցորդները, սակայն 10 և 12 տարեկան երեխաները ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Վարորդն ու 14-ամյա երիտասարդը չեն տուժել։