«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների բանաձևը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ սենատորների բանաձևը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է դարձել, որ ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով համապատասխան զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ։ Սպասվելիք զեկույցը կարող է հիմք հանդիսանալ Կոնգրեսի համար փոխելու կամ դադարեցնելու ԱՄՆ անվտանգության աջակցությունն Ադրբեջանին:
Բանաձևը պահանջում է պետքարտուղարին մանրամասն տեղեկություններ հաղորդել և՛ Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների խախտումների, և՛ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ և դրանց հետևանքով իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ։
Բանաձևին են միացել նաև այլ սենատորներ՝ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների նախաձեռնությունը։ Մենք միակարծիք ենք սենատոր Էդ Մարքինի այն ընդգծմանը, թե Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է։ Ավելին՝ միջազգային հանրությունն ուշացել է նախաձեռնողականության և հստակ ու վճռական քայլերի առումով։
Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Ադրբեջանի կատարած հանցանքներին անհամաչափ արձագանքն է տպավորություն ստեղծել Ադրբեջանի նախագահի մոտ, թե միջազգային իրավունքը միայն թույլ երկրների համար է, և որ Ադրբեջանն արդեն այնքան հզոր է, որ կարող է հրաժարվել միջազգային իրավունքի սկզբունքներից՝ մնալով անպատիժ։ Այս իրողության գործնական արտահայտությունն է դառնում հանցածին գործոնը՝ պատճառ դառնալով այնպիսի հանցանքների, ինչպիսին էթնիկ զտումն է կամ մշակութային ցեղասպանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։Գիշե...
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:Այս մասին Հանրային ռա...
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում զբաղված են լոբբինգով՝ Թրամփի օգտին․ bagramyan26
«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները լոբբինգ են իրականացնում Թրամփի վերաբերյալ։ Այս մասին գրում է bagramy...