ԱՄՆ Սենատը նոր օրինագծով Ուկրաինային ֆինանսավորել է 3 անգամ ավելի շատ, քան երկրի սահմանների պաշտպանությանը

ԱՄՆ Սենատը փոխզիջումային օրինագիծ է ներկայացրել սահմանների պաշտպանության, Ուկրաինային և Իսրայելին աջակցության վերաբերյալ։

 Ընդհանուր առմամբ այն ներառում է 118,28 մլրդ դոլար, որից 60 միլիարդ դոլարը հատկացվում է Ուկրաինային, երեք անգամ պակաս՝ 20,2 մլրդ դոլարը, սահմանների պաշտպանության համար, 14,1 միլիարդ դոլար՝ Իսրայելին, առանձին 10 միլիարդ դոլար մարդասիրական օգնության համար, ներառյալ Գազայի հատվածը, Արևմտյան ափը և Ուկրաինան և 4,83 միլիարդ դոլար՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «Չինաստանին զսպելու» միջոցառումների համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արդեն պաշտպանել է Սենատի օրինագիծը և կոչ արել այն հնարավորինս արագ ընդունել։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը խոսելով Սենատի օրինագծի մասին, ասել է,- «Այն նույնիսկ ավելի վատ է, քան մենք սպասում էինք, նախաձեռնությունը դատապարտված է ձախողման»։