Ադրբեջանում նույն գյուղից նույն օրը կարմրուկից երկու երեխա է մահացել
Ադրբեջանում նույն գյուղից նույն օրը կարմրուկից երկու երեխա է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի Թովուզի շրջանի Գադիրլի գյուղից 2014 թվականին ծնված Իսմայիլով Յուսիֆ Ռաուլ օղլուն, որը տառապում էր ուղեղային կաթվածով, ծանր վիճակում տեղափոխվել է Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։ Մի քանի ժամ անց նրան տեղափոխել են ինֆեկցիոն բաժանմունք։ Վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխելեն վերակենդանացման բաժանմունքում։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, երեխան մահացել է կարմրուկի և թոքաբորբի սրման հետևանքով։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի նույն Թովուզի շրջանում։ Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց է ընդունվել նույն գյուղի՝ 2014 թվականին ծնված մեկ այլ բնակիչ, որտեղ տեղական ժամանակով ժամը 16:00-ին մահացել է կարմրուկից։
Փաստերի առթիվ հետաքննություն է ընթանում։