Պուտինը կմեկնի Թուրքիա. հայտնի է, թե ինչ է քննարկվելու
Թուրքիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում ակնկալում է քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, այն, ինչ կատարվում է Սիրիայում և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին A Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի հետ Իսրայելի պատերազմի վերաբերյալ մոտ է Թուրքիայի դիրքորոշմանը։
«Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, ինչ մերը՝ հումանիտար օգնության մատակարարման, պատերազմի շուտափույթ դադարեցման և երկու պետությունների խնդրի լուծման հարցում»,- ասել է Ֆիդանը։
Թուրք նախարարի խոսքով՝ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև «անպայման» կքննարկեն Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքը։ Նա պնդում է, թե Թուրքիայի ղեկավարը «մեծ նշանակություն» է տալիս այս հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...
Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազ...
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։ Աղբյուր...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...