Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ունենք
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ են սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեացնում է, որ այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Փետ...
Անձրև, թաց ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում,...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշու...
Ինչ մեթոդ է կիրառվում Վահան Քերոբյանի տնային կալանքի դեպքում
Այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, Հայաստանում սկսել են կիրառել 2023 թվական...