Ադրբեջանը 4 ամսից կներկայացնի քարտեզ՝ այս անգամ վնասելու համար ՀՀ հանքարդյունաբերությանը․ hraparak
Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղվել Հայաստանի հանքերով և ամեն ինչ անել, որ մեր հանքարդյունաբերությանը վնասեն:
Այս մասին գրում է hraparak-ը։
Ադրբեջանում հիմա էլ մշակում են Հայաստանի լեռնահանքային հանքավայրերի քարտեզը: Այն ցույց է տալու, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Քարտեզագիրների հանրային միավորումը։ Քարտեզում Հայաստանի ողջ տարածքն է, եւ ոչ թե միայն այն հանքավայրերն ու արդյունաբերական կենտրոնները, որոնք Ադրբեջանի հետ սահմանակից են: Այնտեղ նաև բնապահպանական կեղծ տեղեկատվություն է զետեղվելու, թե որ գետն ինչով է աղտոտվում եւ ուր են դրանք հոսում։ Քարտեզը, ըստ ադրբեջանցիների, պատրաստ կլինի չորս ամսից։ Այն լինելու է ըստ ադրբեջանական տեղանուններով եւ ներկայացվելու է անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն լեզուներով։ Թե ինչու են այս անգամ էլ Բաքվում որոշել զբաղվել Հայաստանի լեռնահանքային հանքավայրերով, դժվար չէ կռահել` բնապահպանական հորինված խնդիրների անվան տակ Ադրբեջանը, որը Կասպից ծովն ամբողջությամբ ապականել է, որոշել է Հարավային Կովկասի բնապահպանական վիճակի մասին «ահազանգել» աշխարհին: Վերջերս էլ ադրբեջանցիները, որոնց լկտիությունը չափ ու սահման այլեւս չի ճանաչում, բնապահպականական հայցերով դիմել էին միջազգային դատարան, նպատակ ունենալով նաեւ այդ կերպ մինչեւ վերջ Հայաստանը «խեղդել»: Նրանք Ղարաբաղի «օկուպացիայի» ընթացքում բնության աղտոտման համար կոմպենսացիա են ուզում ստանալ և պահանջում են դադարեցնել տարածաշրջանի աղտոտման գործընթացները՝ փակել հայաստանյան հանքերը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։ Գիշ...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...