Ժնևում կարող է Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի քննարկում լինել. Չունգոնգ

Մարտի վերջին Ժնևում կարող են քննարկումներ կայանալ Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը այդ հարցն արդեն քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ և «գոհ է մնացել արձագանքից»:


Նա նշել է, որ IPU-ն տեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, և որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կարող է օգնել լուծել այն խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անկայունության:


«Մենք նախատեսում ենք քննարկումների հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը: Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է ավանդական ձևին՝ գործադիր իշխանությունների կողմից վարած դիվանագիտությանը»,- ասել է IPU-ի գլխավոր քարտուղարը։


Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի շրջանակում (մարտի 23-27-ը): Սպասվում է, որ այն կլինի ոչ պաշտոնական։