Ցավ եմ ապրում, որ դուք ՀՀ ինքիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ. Ալեքսանյան
Ես հիմա մեծ ցավ եմ ապրում, որ դուք ՀՀ ինքիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ: Այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որևէ երաշխիք կա՞, որ, օրինակ, Սյունիքը չի արժանանա Արցախի ճակատագրին:
Ալեքսանյանի պնդմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է ՀՀ-ում:
«Բայց դա չի նշանակում, որ Արցախը Հայաստանի հետ կապ չի ունեցել: Երբ ասում եք՝ Արցախը զիջեցինք, ես խնդրում եմ ուրիշ տեղ ման գաք այդ զիջողներին: 2024 թվականի հունվարի 1-ից ԼՂ-ի լուծարման հրամանագիրը ես չեմ ստորագրել, այլ ստորգրել են մարդիկ, ովքեր պարբերաբար դրական լույսի ներքո ներկայացվում են այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր լրատվամիջոցներով»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...