Նա մեր հայրն է, բայց ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ. Գագիկ Խաչատրյանի որդի
Մեր բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ հարցում չի միջամտել: Այս մասին «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, գործարար Արտյոմ Խաչատրյանը` անդրադառնալով «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնեսներին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք իրենք Գագիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքով պայմանավորված բիզնեսների առաջխաղացում են ունեցել:
«Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային գործընկերների հետ խոսել: Նա մեր հայրն է, բայց ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ»,–ասել է նա։
Հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն ներկայիս իշխանությունների հետ հաշվի առնելով նրանց ընտանիքի դեմ հարուցված քրեական գործը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Նորմալ»։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...