Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քուռակը սատկել է․ կենդանին արնաքամ է եղել
Երևանի Իսակովի պողոտայում՝ դեպի Արգավանդ տանող հատվածում, վրաերթի ենթարկված ձիերից մեկը՝ քուռակը, սատկել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ձիու տերը՝ Ալի Կասոյանը։
Հունվարի 24-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ 2 ձի էր երևում՝ մեկի հետևի ոտքերը կոտրված վիճակում։ Տեսանյութերից մեկում ձիերը փողոցի մեջտեղում էին` անօգնական վիճակում, իսկ մյուսում` դրանք տեղափոխվել էին մայթ։
«Ձագը սատկել է։ Սկզբում գիպս դրեցին ոտքերին, որովհետև կոտրվել էին, բայց հնարավոր չեղավ փրկել․ արնաքամ էր եղել։ Դե կենդանի են, իրենք կոտրվածքների դեպքում ավելի նուրբ են լինում։ Մյուս ձին լավ է, ամեն ինչ կարգին է»,- ասաց Կասոյանը։
Նա ընդգծեց՝ ձիերը Դալմայի այգիներում են պահվում, բայց չգիտի, թե իր կենդանիներն ինչպես էին հասել Իսակովի պողոտա։ Կասոյանը միայն նշեց, որ վզից կապված պարանները կտրված են եղել։ Ենթադրում է՝ կա՛մ փորձել են տանել տարածքից, կա՛մ երեխաներն են խաղացել ու անզգուշաբար բաց թողել ձիերին։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված ձիերի սեփականատիրոջը հնարավոր է եղել գտնել դեպքից շուրջ 2 ժամ անց, ինչից հետո էլ կենդանիներին դեպքի վայրից տեղափոխել էին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Մարտական դիրքում սպանված զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող,...
ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ ՆԳՆ-ն ոչ արժանահավատ հարթակի է հղում անում․ FIP.am
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին, հղում անելով ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի տվյալն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...