ՀՀ-ն աշխարհում 7-րդ ամենաանվտանգ երկի՞րն է․ ՆԳՆ-ն ոչ արժանահավատ հարթակի է հղում անում․ FIP.am
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին, հղում անելով ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի տվյալներին, պնդել է, թե 2023 թվականին աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Ըստ նույն Numbeo-ի, Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում, բարելավելով դիրքերը, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:
Դեռևս նախորդ տարի «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ NUMBEO-ն սերբական առցանց տվյալների շտեմարան է, որը չունի վստահելի հարթակի համբավ, իսկ դրա վարկանիշները կազմվում են սիրողական, ոչ պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ․ դրանք հիմված չեն վիճակագրական ճշգրիտ տվյալների կամ ծանրակշիռ փորձագիտական վերլուծությունների վրա:
Այդ ժամանակ վարկանիշին հղում էր արել Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ պնդելով, թե Երևանն աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների շարքում 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
FIP.am-ը պարզել էր, որ Numbeo-ի ցուցանիշները կազմվում են օգտատերերի աջակցությամբ և նրանց անանուն առաջարկությունների հիման վրա:
Այսպես, օրինակ՝ 2017 թվականին Շվեդիայի մի բնակիչ փորձ էր արել՝ երկրի հարավում գտնվող Լունդ քաղաքին վերագրելով հանցագործության բարձր ցուցանիշներ՝ չնայած այն փաստին, որ այս փոքր քաղաքում հանցավորության մակարդակը երկրի միջինից ցածր է։ Կարճ ժամանակ անց Լունդը NUMBEO հարթակում դարձել էր աշխարհի «ամենավտանգավոր» քաղաքներից մեկը՝ հանցավորության բարձր ցուցանիշներով հայտնի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ավելի վատ ցուցանիշներով։
Նույն հարթակը ավելի վաղ էլ մեր տարածաշրջանում միջին աշխատավարձերի ոչ ճշգրիտ տվյալներ էր հրապարակել, որոնք ևս հայտնվել էին հայաստանյան տեղեկատվական տիրույթում․ FIP.am-ը պարզել էր, որ դրանք ևս ոչ ճշգրիտ ցուցանիշներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Ձմեռային անվադող չունենալու դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը․ նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագծով առաջարկում է Կառավարության 2007 թվականի հունիսի...
Մարտական դիրքում սպանված զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող,...