2023-ին Հայաստանի ապրանքնաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ աճել է. Փաշինյան
Առանցքային տնտեսական ցուցիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի հետագծով: Այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2023-ին Հայաստանի ապրանքնաշրջանառությունը ԵԱՏՄ երկների հետ, նախորդ տարվա համեմատ, աճել է 39%-ով՝ կազմելով մոտ 7,8 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներկրումը՝ 37,5%-ով»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ներկա փուլում ԵԱՏՄ-ի համար առաջնահերթ պետք է լինեն ոլորտային համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, անդրսահմանային առևտրի՝ թվային ծառայությունների և տվյալների փոխանակման կիրառմամբ կարգավորումը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: ՀՀ Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...