Սա սպառնալիք է մեզ համար և դրա համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ․ Պեսկով
Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայում մեկնարկած Steadfast Defender 2024 ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը բացատրել է, որ դաշինքը ստեղծվել է Մոսկվայի հետ առճակատման համար, ուստի Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ։
Ըստ մամուլի քարտուղարի՝ Ռուսաստանը «միանշանակ ընկալում է» ՆԱՏՕ-ի զորավարժությունները որպես սպառնալիք, քանի որ «ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է». դաշինքն այսպիսով «ձևավորվել, կազմավորվել և ներկայումս ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից»։
«Սա սպառնալիք է մեզ համար, մենք այդպես ենք վերաբերվում դրան, և դրա համար մշտապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, հատկապես այն ֆոնին, թե ինչպես է դաշինքը մի քանի տասնամյակ շարունակ իր ռազմական ենթակառուցվածքը տեղափոխում դեպի մեր սահմանները», – ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...