«Սա պետականության վերջնական փլուզումն է»․ Զախարովա
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հնարավոր հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինայի կառավարությունը հոգեվարքի մեջ է։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկությունը փոխանցում է Gazeta.ru-ն։
Զախարովան նշել է, որ դա խոսում է Ուկրաինայի «պետականության լիակատար փլուզման» մասին։ «Սա լիակատար փլուզում է, սա պետականության վերջնական փլուզումն է, ինչպես վերահսկողության լծակների, այնպես էլ ողջ կառավարման համակարգի»,- աել է նա:
Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ազատվել էր իր թիմից, որն իր հետ իշխանության եկավ։
«Նրանք ինքնաոչնչացնում են միմյանց։ Նրանք այս հարցում գնալու են մինչև վերջ»,- կանխատեսում է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...