ՄԱԿ-ի դատարանը մասամբ ճանաչել է Ռուսաստանի կողմից հակաահաբեկչական կոնվենցիայի խախտումը
Արդարադատության միջազգային դատարանը, Ուկրաինայի հայցի քննարկումից հետո, որոշեց, որ Ռուսաստանը մասամբ խախտել է ահաբեկչության ֆինանսավորումը ճնշելու և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիաների կետերը։ Միաժամանակ դատարանը չի բավարարել Ուկրաինային փոխհատուցում վճարելու պահանջը։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն։
Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանը խախտել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիայի միայն մեկ դրույթ՝ չհետաքննելով 2014 թվականին Դոնբասի անջատողականներին ֆինանսական աջակցության ապացույցները: Հայցադիմումում նշված կոնվենցիայի այլ հոդվածներով դատարանը խախտումներ չի հայտնաբերել։
ՄԱԿ-ի դատարանը նաև ճանաչել է Ռուսաստանի կողմից Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի մասնակի խախտում, քանի որ Ղրիմում վերջին տարիներին ուկրաիներեն սովորողների թիվը նվազել է։ Որոշման համաձայն՝ դատարանը 2014 թվականից հետո Ղրիմի թաթարների և ուկրաինացիների նկատմամբ ռասայական խտրականության մեղադրանքների ապացույցներ չի գտել, որոնք վկայակոչվել են Ուկրաինայի հայցում։
Նմանատիպ հոդվածներ
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...