Քաղաքականություն

Ինչու են իրավապահները «մտել» Էկոնոմիկայի նախարարություն․ հարց՝ Վահան Քերոբյանին

Julya 271 դիտում
Ինչու են իրավապահները «մտել» Էկոնոմիկայի նախարարություն․ հարց՝ Վահան Քերոբյանին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։ Այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել»։ 


«Բնականաբար, պետական կառավարման մարմինները հիմնականում կարող են մտնել կոռուպցիոն գործերով եւ մենք գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց նաեւ պետք է նշեմ, որ հարգում ենք նաեւ մարդկանց անմեղության կանխավարկածը: նաեւ նշեմ, որ վերջին երեք տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխտակիցների հետ կապված նման բաներ չի եղել»,- նշել է նա:


Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է. «Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, պատրաստվում են տեղափոխվել եւ տեղափոխվելուց ի քանի օր առաջ դիմում է գրել ։ Ուրիշ հարց տվեք էլի»,- ասել է նա և խնդրել այդ թեմայով իրեն հարց չտալ:


«Ես այստեղ էի եւ դեռեւս որեւէ նորություն չունեմ, կարծում եմ՝ նորությունների համար ճիշտ կլինի դիմելայն մարմիններին, որոնք իրականացնում են քննչական գործողությունները»,-նշել է Քերոբյանը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250