Թուրքական կողմը վստահ է, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի․ Աքար
«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը, որի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի։
«Միջանցքը կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Դրա օգտագործումը կհանգեցնի սոցիալ-տնտեսական լուրջ աճի և զբոսաշրջության զարգացման», - ասել է թուրք պատգամավորը։
Վերջինս ընդգծել է, որ Թուրքիան հավատում է, որ կողմերը կպայմանավորվեն։
Հավելենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է որ միջանցքային տամաբանությամբ որևէ հարց չի քննարկվել և չի քննարկվում:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...