Ինչու են աշխարհում հակամարտություններ առաջանում. Լուկաշենկոն մեկնաբանել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կա անցում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, սակայն ներկայիս մենաշնորհատերը փորձում է պահպանել միաբևեռ մոդելը՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ զինված հակամարտություններ։
«Մենք (ՌԴ նախագահի հետ բանակցությունների ժամանակ - խմբ.) ենթարկեցինք վերլուծության աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Այս ամենի պատճառը՝ և՛ հուսիթներն են, և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Հարավչինական ծովը՝ Թայվանի հետխնդիրներով։ Այս ամենը նրանից է, որ կա անցում դեպի բազմաբևեռ աշխարհ:
Ինչպես ասաց ՌԴ ԱԳ նախարարը, մենաշնորհատերը դա չի ուզում, ուստի նրանք փորձում են պահպանել միաբևեռ աշխարհ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ: Տարբեր մեթոդների կիրառմամբ՝ հասել են զինված հակամարտությունների»,- ասել է Լուկաշենկոն՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, Բելառուսը, Ռուսաստանը և Չինաստանը, մասնավորապես, ձգտում են աշխարհի բազմաբևեռ մոդելի։
«Դրա առաջնագծում Ռուսաստանն է, որն ամենաշատը կրում է բեռը և բոլորից շատ է տուժում»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...